Մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գորընթացը շատ սահուն անցավ, իհարկե որոշակի խնդիրներ եղան և մենք դրանք կարգավորեցինք հենց սեզոնի ընթացքում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Մեծածավալ մթերումներ իրականացվեց, ինչպես խաղողի, այնպես էլ պտուղ բանջարեղենի և այսօրվա վիճակով փառք ու պատիվ բոլոր մթերողներին, որ կարողացան այդ մեծածավալ մթերումներն իրականացնել», – նշեց նա:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ շատ մատչելի գներով կատարվեց մթերումը, Կարապետյանը ընդգծեց. «Գինը կարգավորվում է շուկայում՝ առաջարկի և պահանջարկից ելնելով: Այնպես չէ, որ մենք գին ենք թելադրում և մենք ենք որոշում գինը, գինը շուկայում է կարգավորվում ես չեմ կարող ասել գյուղացիները տուժել են, թե ոչ, գինը ձևավորվում է շուկայում»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: