Կառավարությունը կրկին կֆինանսավորի «Հայաստան համահայկական հիմնադրամին». «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում քննարկելու է «Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ հատկացնելու հարցը։ Գումարը ուղղվելու է Հիմնադրամի կողմից իրականացվող Վարդենիս-Մարտակերտ մայրաղու հիմնանորոգմանը։

Մեծ կարևորություն ունեցող 116 կիլոմետրանոց այս մայրուղու հիմնանորոգումը սկսվել է դեռ անցած տարի, և կառավարությունը արդեն մոտ 3.8 միլիարդ դրամ է հատկացրել իր պահուստային Ֆոնդից։ Ամբողջ աշխատանքի արժեքը կազմում է մոտ 13 միլիարդ դրամ։ Սա հիմնադրամի կողմից իրականացվող միակ խոշոր ծրագրին է, որին այսպիսի մասնակցություն է ունենում կառավարությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարության կողմից շինարարության փաստացի ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամը գնալով ավելի քիչ գումարներ է կարողանում հավաքել մարաթոններով և հավաքված գումարը այլևս չի բավարարում բոլոր ծրագրերի իրականացմանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս