ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 5 մլն դրամ, 80 հազար դոլար եւ 10 հազար եվրո: Ի դեպ, դրամով դրամական միջոցները տարվա ընթացքում ավելացել են 3 մլն դրամով, իսկ դոլարով դրամական միջոցները աճել են 10 հազար դոլարով: Մարզային դատավորի աշխատավարձը ամսական կազմել է 620 հազար դրամ:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ դատավորը տարվա ընթացքում 54 մլն դրամ փոխառություն՝ վարկ է վերցրել եւ վերադարձրել: Իսկ թե ինչ միջոցների հաշվին է նա կարողացել այդ ֆինանսական խնդիրները լուծել, հայտարարագրից հասկանալի չի դառնում: Անհասկանալի է մնում նաեւ այն փաստը, թե մարզային դատավորն ինչ միջոցների հաշվին է կարողացել 20 մլն դրամով բնակարան գնել: Այսինքն՝ դատավորի դրամական միջոցները չեն պակասել, դեռ մի բան էլ ավելացել են, բայց նա միաժամանակ կարողացել է տուն գնել: