Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման և «Լիոն»-ի կիսապաշտպան Մաթյո Վալբուենան, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի որոշմամբ, չեն հրավիրվել Գերմանիայի և Անգլիայի հետ ընկերական հանդիպումներին:
Ինչպես հայտնի է` Բենզեման մեղադրվում է Վալբուենային շանտաժի ենթարկած հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեջ: Շանտաժիստները գումար են պահանջել Վալբուենայից՝ սպառնալով հրապարակել մասնավոր բովանդակությամբ տեսանյութ:
Դեշամը մամուլի ասուլիսում նշել է, որ Վալբուենայի հուզական վիճակը թույլ չի տա նրան պատշաճ ելույթ ունենալ հավաքականում:
Ֆրանսիայի հավաքական
Դարպասապահներ. Կոստիլ («Ռեն»), Լյորիս («Տոտենհեմ»), Մանդանդա («Մարսել»):
Պաշտպաններ. Դին (ՊՍԺ), Էվրա («Յուվենտուս»), Ժալե («Լիոն»), Կոսելնի («Արսենալ»), Մանգալա («Մանչեսթեր Սիթի»):
Կիսապաշտպաններ. Դիարա («Մարսել»), Մատյուիդի (ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Շնեյդերլեն («Սաութհեմփթոն»), Սիսոկո («Նյուքասլ»):
Հարձակվողներ. Բեն Արֆա («Նիցա»), Կոման («Բավարիա»), Ժինյակ («Տիգրես»), Ժիրու («Արսենալ»), Գրիզման («Աթլետիկո»), Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»):