Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին այցելել է Ասկերանի շրջանում գտնվող Վազգենաշենի մարմարացված կրաքարի հանքավայր, ծանոթացել այնտեղ որոնման փուլին եւ պաշարների գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նախատեսված ժամկետում հետազոտությունների ավարտման եւ ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական բոլոր նորմերի խստորեն պահպանման անհրաժեշտությունը:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: