«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արայիկ Աղաբաբյանի օրինակին առաջիկայում կհետեւեն ԲՀԿ-ից դուրս եկած այլ պատգամավորներ՝ կվերադառնան ԲՀԿ: Պատճառը պարզ է. 2017-ին ընդառաջ նրանք որեւէ ցուցակում պետք է լինեն՝ ԱԺ մտնելու համար: ՀՀԿ-ում նրանց հասկացրել են` «ու նաս մեստո մալո», դիմեք Նաիրա Զոհրաբյանին: Ավելին, ՀՀԿ-ում մի շարք օդիոզ պատգամավորների` Շմայս, Նովո, Շարմազանովի միջոցով հասկացրել են, որ ցուցակում չեն լինելու:
Մեր տեղեկություններով, 17-ի ԱԺ-ն կազմված է լինելու 121 պատգամավորից։ Եվ Հովիկ Աբրահամյանը շատ է ուզում, որ ԲՀԿ-ն լինի 2-րդ ուժը, ուստի ԲՀԿ-ից դուրս եկածներին խորհուրդ է տրվել կազմակերպել «անառակ որդու վերադարձը»: Սակայն պարզվում է՝ դա էլ հեշտ չէ. ԲՀԿ-ում գտնում են, որ դա սկզբնական շրջանում, փիառ առումով, շոյող քայլ է, սակայն իրենց մոտ նույնպես «մեստո մալո»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: