Իտալական «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Կակայի ծառայություններն առաջարկել են կատալոնական «Բարսելոնա»-ին, հայտնում է «Calciomercato»-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը դեմ չէ եվրոպական ֆուտբոլ վերադառնալուն։ Բրազիլացին արդեն կապնվել է կատալոնական ակումբի տրանսֆերային կոմիտեի անդամ Արիեդո Բրայդայի հետ։
Ավելի վաղ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել էր, որ ձմռանը կարող է ձեռք բերել նոր խաղացողների։