Հայտնի է դարձել Բորիս Նեմցովի սպանության կազմակերպչի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպչի անունը: Սպանության մեջ մեղադրվում է «Հյուսիս» գումարտակի զինծառայող Ռուսլան Մուհուդինովը: Նրա հանդեպ դաշնային հետախուզություն է հայտարարվել. փոխանցում է Росбалт.ru-ն:

Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ անցած շաբաթ ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Ռուսլան Մուհուդինովի դեմ: Ընդ որում, փաստաթղթում Մուհուդինովը նշված է որպես աղմկահարույց հանցագործության կազմակերպիչ: 2015թ. մարտից նա թաքնվում է ՌԴ ՔԿ-ից:

Ռուսլան Մուհուդինովը Հյուսիս» գումարտակի հրամանատար Ռուսլան Գերեմեևի անձնական վարորդն է: Սպանության մեջ կասկածյալ Զաուր Դադաևն իր տված ցուցմունքների ժամանակ հայտարարել էր, որ հանցագործությունն իրականացրել է ոմն Ռուսիկի խնդրանքով: ՌԴ ՔԿ-ն Ռուսիկին միանշանակ նույնացրել է Ռուսլան Մուհուդինովի հետ, ում դեռևս չի հաջողվել գտնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս