ԱՄՆ-ն կուժգնացնի Եվրոպայում իր ռազմական ներկայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները առաջարկել են ավելի շատ ամերիկացի զինծառայողներ ուղարկել եվրոպական երկրներ ռոտացիոն հիմքի վրա, փոխանցում է The Wall Street Journal-ը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավի խոսքով՝ որոշումը կընդունվի մոտակա ամիսներին: Կալիֆոռնիայում տեղի ունեցած համաժողովի շրջանակներում Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են ուժգնացված նախապատրաստման մասին: ԱՄՆ բանակի շտաբի պետ Մարկ Միլլին ևս աջակցել է Եվրոպա հավելյալ զորքերի ուղարկման մասին առաջարկը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կատարելագործում է զինծառայողների նախապատրաստումը՝ Ռուսաստանի կողմից տարբեր սպառնալիքներին հակազդելու համար, այդ թվում նաև հիբրիդային պատերազմներին, որոնք ներառում են քարոզչություն և ոչ ավանդական ռազմավարություն:

Նշվում է, որ ներկա պահին ԱՄՆ ցամաքային զորքերը Եվրոպայում իրենց տրամադրության տակ ունեն 3,5 հազար զինծառայողներով ստորաբաժանումներ, ներառյալ՝ «ռազմական ուղղաթիռային ստորաբաժանումներ, ինժեներային հրամանատարություններ և հրթիռային ստորաբաժանումներ»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս