Չեմ կարծում` պատվիրակության պարտությունն էր. Նաիրա Կարապետյանը` Ուոլթերի սկանդալային զեկույցի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ հայկական պատվիրակության քաղաքական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Ռոբ Ուոլթերի հակահայկական զեկույցին, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից և քննարկվելու է հունվարին:

Կարապետյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքական հանձնաժողովի այն 24 անդամները, ովքեր կողմ են քվեարկել զեկույցի ընդունմանը, սնվում են Ադրբեջանի կողմից և գումարներ ստանում: Կարապետյանի խոսքով` Սերգեյ Լավրովի և Ջեյմս Ուորլիքի կողմից հնչած հայտարարությունները կարող են լուրջ խաղաքարտեր լինել և ազդեցություն ունենալ հունվարյան քննարկման ժամանակ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս