ՀԱՐՑ. Արդեն երկու ամիս է, ինչ շաքարային դիաբետով հիվանդներն ինսուլին չեն ստացել: Տեղեկություններ կան, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ինսուլին ներկրող ընկերությանը համապատասխան գումար չի փոխանցել, ինչի պատճառով ՀՀ-ում այս պահին ինսուլին չկա: Խնդրում եմ ասել, թե ինչու նախարարությունը չի վճարել գումարը, եւ երբ ինսուլին կներկրվի Հայաստան:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2013թ. կարիքների համար 1-ին կիսամյակի մրցույթի արդյունքներով կնքված պայմանագրի համաձայն՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը մատակարարվել է 2013թ. առաջին եռամսյակի ամբողջ խմբաքանակը: Դեղերի մատակարարումը շարունակելու նպատակով երկրորդ եռամսյակի համար անհրաժեշտ խմբաքանակը, որը կբավականացնի ինսուլինակախյալ հիվանդներին մինչեւ սույն թվականի հուլիսը ներառյալ, նախատեսվում է մատակարարել մինչեւ սույն թվականի ապրիլի 21-ը: Ինսուլինակախյալ հիվանդները ներկայում իրենց անհրաժեշտ ինսուլին դեղը ստանում են առանց որեւէ խափանման:
Մարինե Հայրապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատերի համար կենսական այս դեղամիջոցի շուրջ աղմուկն իրավացիորեն չի մարում: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն արդեն մի քանի ամիս է, ինչ չի կարողանում այս կարեւորագույն խնդիրը լուծել: Ու զարմանալի է, թե ինչպես են այսքանից հետո հանդուրժում Դերոյին: