Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քեռորդին մեղադրվում է գողության մեջ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շիրակի մարզի դատախազությունն օրերս Գյումրու առաջին ատյանի դատարան Է ուղարկել գողության ուշագրավ մի գործ։ Ավելի ճիշտ՝ ուշագրավ Է ոչ այնքան գործը, որքան գործով անցնող երեք մեղադրյալներից մեկը՝ Ավետիք Գևորգյանը, որը Գյումրիում հայտնի մարդ Է։ Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, նա ավտոկայանի տնօրենի որդին է և Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քեռորդին։ Ներկայում Ավետիք Գևորգյանը պահվում Է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։ Նա օգնել Է նախկինում գողության համար դատապարտված Համլետ Սարգսյանին և Վահե Մովսիսյանին՝ Շահումյան փողոցում գտնվող մի բնակարանից, որը պատկանում Էր Համլետ Սարգսյանի բարեկամին, մոտ 3 մլն դրամի ոսկյա զարդեր գողանալ։

Ավետիք Գևորգյանին մեղադրանք Է առաջադրվել այն բանի համար, որ նա չպարզված համարանիշի ավտոմեքենայով գողերին տեղափոխել Է Գյումրի քաղաքի Շահումյան փողոց, բացատրել Գ. Մարկոսյանի տան տեղը, սպասել այդ մեքենայով գերեզմանատան մոտ։ Իսկ երբ գողերը ոսկյա զարդերն ու այլ իրերը գողացել են, հասցրել Է նրանց Գյումրու ավտոկայանի տարածք, ապա ինչպես գրված Է մեղադրական եզրակացության մեջ, «վերցրել Է հափշտակված զարդերը և պարտակել՝ հաջորդ օրը հանդիպելու և բաժանելու նպատակով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս