Քրդական զինված ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակում են սկսել Իրաքում «Իսլամական պետության» դեմ՝ Սինջար քաղաքում վերահսկողություն սահմանելու նպատակով, փոխանցում է BBC Russian-ը:
Քրդական հրամանատարության տեղեկությունների համաձայն՝ հարձակումը սկսվել է առավոտյան ժամը 7-ից: Օպերացիային մասնակցում է մոտ 7,5 հազր զինյալ՝ ԱՄՆ գլխավորությամբ ռազմական կոալիցիայի աջակցությամբ:
Սինջարը «Իսլամական պետության» համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի՝ Ռաքքա և Մոսուլ քաղաքների հետ:
Սինջարը իսլամիստների վերահսկողության տակ էր անցել 2014թ. օգոստոսին, որից հետո քաղաքից փախուստի էին դիմել մի քանի տասնյակ հազարավոր քուրդ եզդիներ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան