«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դահիճ Մուհամադ Էմվազին, ով հայտնի է Ջիհադի Ջոն անունով, որդի ունի, ում գոյությունը նա գաղտնի է պահել: Վերջինս Մեծ Բրիտանիայի քաղաքացի է. փոխանցում է Telegraph-ը:
«Բրիտանական քաղաքացիությունն ավտոմատ կերպով տարածվում է բրիտանացի բոլոր երեխաների վրա, ովքեր ծնվել են արտասահմանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեխայի մոր ինքնությունն ու ազգությունն անհայտ են:
Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան անօդաչու սարքն ավիահարված է հասցրել, որի թիրախ է եղել «Իսլամական պետության» դահիճ Մոհամմեդ Էմվազին: Պենտագոնը «99 տոկոսով» համոզված է Էմվազիի ոչնչացման մեջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան