Սահմանադրության նոր նախագծով հստակ տարանջատվում են իշխանության թևերը. Արման Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումները միտված են կուսակցությունների զարգացման համար նախապայմանների ձևավորմանը: Այս մասին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Այո և ոչ» իրապատման շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Արման Սաղաթելյանը:

«Մինչև մենք չունենանք քաղաքական մշակույթի զարգացման անհրաժեշտ նախապայմանները, մեզ մոտ կուսակցությունները երբեք չեն զարգանա, մեզ մոտ երբեք գաղափարի պայքար չի գնա, այլ կլինեն կուտակումներ անձերի շուրջ, ինչը միշտ հանգեցնում է բախումների»,­ – ընդգծեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխություններին պետք է «այո» ասել նաև անվտանգության նկատառումներից ելնելով: Նա կարևորում է նաև այն հանգամանքը, որ Սահմանադրության նոր նախագծով հստակ տարանջատվում են իշխանության թևերը՝ իրենց վերահսկողական լծակներով:




Լրահոս