Ուկրաինայի քաղաքացին Շարմ էլ Շեյխի օդանավակայանում եգիպտացիներին ահաբեկիչներ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի քաղաքացին քաշքշուք է առաջացրել Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանում Եգիպտոս ժամանելուն պես, փոխանցում է Lifenews-ը:

Երբ բոլոր զբոսաշրջիկները նստել են ավտոբուս, որպեսզի դեպի հյուրանոց շարժվեն, տղամարդը փորձել է հարձակվել էքսկուրսավարների վրա: Նրան փորձել են հանգստացնել անվտանգության աշխատակիցները:

Ուկրաինայի քաղաքացու կողմից կազմակերպած քաշքշուքի տեսանյութը հայտնվել է համացանցում, որտեղ լսվում է, որ նրանից, իբր, որոշակի գումար են վերցրել: Սակայն նա տարբեր գումարի չափ է նշում՝ մեկ 230 դոլար, մեկ 500 դոլար, մեկ էլ՝ միլիոն գրիվեն:

Նա նաև պարբերաբար վիրավորում է եգիպտացիներին՝ նրանց ահաբեկիչներ անվանելով: Ընդ որում, մի քանի անգամ սպառնում է, որ ռումբ կպայթեցնի: Նշվում է, որ տղամարդուն ոստիկանական բաժին են տարել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս