Վարդան Օսկանյանը հանրաքվեի արդյունքներին անձնական դրդապատճառներով է սպասում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Վարդան Օսկանյանին մոտ կանգնածների տեղեկացմամբ՝ կուսակցություն ստեղծելու նրա հնարավորությունները 50-50 են. «Սպասում է տեսնի, թե ինչ իրավիճակ կառաջանա հանրաքվեից հետո։ Նա առանձնապես ոգևորված չէ կուսակցության ստեղծման գաղափարով, քանի որ ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ռեսուրսի խնդիր ունի»։

Այնուհանդերձ, ԲՀԿ և մերձ-ԲՀԿ-ական շրջանակը սպասում է այդ կուսակցության ստեղծմանը, մանավանդ քոչարյանական թևը՝ Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, պրոքոչարյանական կայքերի խմբագիրներ։ Ի դեպ, թիմը նաև սպասում է Արա Աբրահամյանի կուսակցության ստեղծմանը՝ ոչ թե մաս կազմելու համար, այլ հույսով, որ դրա հայտնությամբ ստատուս քվոն քաղաքական դաշտում կփոխվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս