Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում Հեյդար Ալիեւի ապամոնտաժված արձանը կտեղափոխեն այնտեղի Ադրբեջանի դեսպանատուն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ծախսել էր շուրջ 5 միլիոն դոլար` մայրաքաղաք Մեխիկոյի երկու այգիների բարեկարգման համար, որպեսզի ստանա արձանի տեղադրման թույլտվություն: Բայց Մեխիկոյի բնակիչները չցանկացան իրենց հերոսների արձանների կողքին տեսնել «հազար կիլոմետր հեռու գտնվող մի երկրի բռնապետի արձանը»: Եվ հատուկ ստեղծված հանձնաժողովը երաշխավորեց Մեխիկոյի իշխանություններին հանել Ադրբեջանի նախկին նախագահի արձանը` նշելով, որ սխալ է կատարվել, երբ ստացել են փողեր եւ թույլատրել օտար կառավարությանը որոշել, թե քաղաքական ու պատմական որ անձերին նվիրված արձաններ պետք է տեղադրվեն իրենց մոտ: 2013թ. հունվարին արձանն ապամոնտաժվել էր եւ ուղարկվել պահեստ, իսկ հիմա «վերադարձավ տուն»` իր երկրի դեսպանատուն:
Լավ է, որ գոնե որոշ երկրներում պատկերացնում են, թե ինչ պետություն է Ադրբեջանը, եւ ինչ նախագահ է եղել այդ երկրի նախկին (եւ, ինչու չէ, ներկա) նախագահը:
«ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ