«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ որոշել են լուրջ ուշադրություն դարձնել Գյումրիին: Իսկ պատճառն այն է, որ Գյումրիում եւ, ընդհանրապես, Շիրակի մարզում ընդդիմադիր տրամադրություններ են տիրում: Կիրակի Գյումրի էր այցելել վարչապետ Հ. Աբրահամյանը, այցի պաշտոնական նպատակն էր Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը մասնակցելը, բայց առիթն օգտագործել է հանրաքվեի թեմային անդրադառնալու համար:
Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասել է, թե Շիրակի մարզում «Այո»-ի համար ակնկալում է 30 տոկոս ձայն:
«ՉԻ» տեղեկություններով, շաբաթ օրը Գյումրիում է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա Գյումրիի «Արլեկինո» սրճարան-ռեստորանում հանդիպել է քրեական հեղինակությունների, ինչպես նաեւ մի շարք պաշտոնյաների հետ, խոսակցության հիմնական թեման, բնականաբար, եղել է «Այո»-ի օգտին ձայներ ապահովելը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: