ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հնարավոր երկխոսությունը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք քննարկել ենք, թե ինչպես Թուրքիան և Ռուսաստանը կարող են համատեղ աշխատել լարվածության դեէսկալացիայի համար»,-ասել է Օբաման:
Օբաման նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի՝ օդային տարածքի պաշտպանության իրավունքը:
ԱՄՆ նախագահը կոչ է արել միավորվել «ընդհանուր թշնամու» հետ պայքարի համար:
Նախօրեին տեղի է ունեցել Պուտին-Օբամա հադիպումը, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման դեպքը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան