Նոյեմբերի 30-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը:
Նույն օրը, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ն:
Պարզվել է, որ նա է գողացել դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, սոցիալական քարտ և այցեքարտեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: