Վալբուենային շանտաժի ենթարկելու գործը թյուրիմացություն է, ես նրան օգնել եմ. Բենզեմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարձակվող Կարիմ Բենզեման իրեն մեղավոր չի համարում «Լիոն»-ի կիսապաշտպան Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու գործում: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահեցնում է, որ երբեք չի ցանկացել վնասել Վալբուենային և իրեն ուղղակի ճիշտ չեն հասկացել:

«Կարծում եմ, որ դա մեծ թյուրիմացություն է: Սկզբում միայն ցանկանում է, որ Վալբուենան իմանա այդ պատմության մասին, և ես օգնեցի նրան: Խոսքը գնում է այն մարդու մասին, ում հետ միասին ես խաղում եմ Ֆրանսիայի հավաքականում, նա իմ ընկերն է», – Le Monde-ն մեջբերում է Բենզեմայի խոսքերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Բենզեմային մեղադրանք էր առաջադրվել Վլաբուենային շանտաժ ենթարկելու գործով:




Լրահոս