Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության «Սպարտակ» և «Կռիլյա Սովետով» խաղի ընթացքում մարզադաշտում թուրքական դրոշներ են այրել, հայտնում է երկրպագուների dynamomania.com կայքը։
Sputnik գործակալության հաղորդմամբ՝ «Սպարտակ»-ի երկրպագուները դա արել են խաղի 60-րդ րոպեին։ Հենց այդ ժամանակ է խաղադաշտ մտել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող Յուրա Մովսիսյանը։ Իսկ խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հոգուտ «Սպարտակի»։