Կենտրոն վարչական շրջանի աշխատակցին հենց կալանավորեցին` հիվանդացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 1-ին ՀՔԾ-ի կողմից ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը երեկ կալանավորվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ընտրակեղծարարություն): Զավեն Միրիջանյանի պաշտպանը ՀՔԾ նախկին քննիչ, իսկ ներկայումս փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանն է:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց նրանից պարզել, թե որդյոք Զավեն Միրիջանյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: «Մեղադրանքի հետ կապված դիրքորոշումը նա կհայտնի հետագայում: Միրիջանյան Զավենը վատառողջ է, ծանր հիվանդություն ունի եւ այս քանի օրը լինելով մեկուսացված՝ վիճակն ավելի է սրվել: Այդ պատճառով նա չի կարողացել քննչական գործողություններին մասնակցել եւ իր դիրքորոշումն արտահայտել»,- պատասխանեց փաստաբանը:
Այսպիսով՝ արդեն կարելի է կանխատեսել, որ ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Զավեն Միրիջանյանին վատառողջության պատճառաբանությամբ կազատեն պատժի կրումից:




Լրահոս