Իրաքի խորհրդարանի անվտանգության հարցով կոմիտեի ղեկավար Հակիմ ալ-Զամիլին սպառնացել է ռազմական գործողություններ իրականացնել՝ պատասխանելով երկրի տարածք թուրքական զորքերի ներխուժմանը. փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիան 130 զինծառայող է ուղարկել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաք: Թուրք պաշտոնյաները նշել են, որ դա իրականացվում է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակներում:
Դրանից հետո երկրի վարչապետը հայտարարել էր, որ թուրքական զորքերի ներխուժումը գնահատվում է որպես սուվերենության խախտում, և նրանք պետք է անմիջապես լքեն երկիրը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան