Ինչպես 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց բոլոր մեծ քաղաքներում, այնպես էլ հիմա այո-ն է պարտվում մեծ քաղաքներում: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մերժվել է մեծաթիվ շատ բնակավայրերում:
Գյումրիում, Վանաձորում, Երեւանում եւ մի քանի այլ մեծ քաղաքներում հաղթում է ոչ-ը: Սա նշանակում է, որ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ կա վերահսկողություն, այնտեղ իշխանությունը պարտվում է: Իսկ որտեղ ընդդիմությունը ներկայացուցիչներ չունի կամ ընտրական հանձնաժողովներում վաճառվել են նրանց ներկայացուցիչները, պարտությունն անխուսափելի է:
Հիմա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է լրջագույն թվանկարչությամբ:
Լուսանկարն արվել է Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող ֆիլմից. վազող տողով ներկայացվում է պաշտոնական քարոզչական տեղեկությունը սահմանադրական հանրաքվեի մասին: