Լոռու մարզում ևս իշխանությունների համար ցանկալի արդյունք չի գրանցվել: Հատկապես մարզկենտրոն Վանաձոր քաղաքում քաղաքապետ Սամվել Դարբինյանը չի կարողացել ապահովել այն ցուցանիշը, ինչը նախապես խոստացել էր ՀՀԿ շտաբում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ArmLur.am-ի հետ զրույցում հպարտ հայտարարել էր, որ Վանաձորում ոչ-ի կողմնակից չկա, ողջ ժողովուրդն այո-ի կողմնակից է, սակայն ցուցանիշները հակառակի մասին են վկայում:
Վանաձորի թիվ 30/5 տեղամասում ողջ ժողովրդից այո է քվեարկել 170 մարդ, իսկ 336-ը՝ ոչ: Անվավեր է ճանաչվել 54 քվեաթերթիկ:
30/12 տեղամասում՝ այո՝ 123, ոչ՝ 448, անվավեր՝ 26
30/22 տեղամասում՝ այո՝ 70, ոչ՝ 351, անվավեր՝ 26
30/28 տեղամասում՝ այո՝ 36, ոչ՝ 271
30/35 տեղամասում՝ այո՝ 167, ոչ՝ 471, անվավեր՝ 35
30/37 տեղամասում՝ մշակույթի պալատ այո՝ 197, ոչ՝ 334
24/30 այո՝ 448, ոչ՝123
29/03 այո՝ 160, ոչ՝ 359, անվավեր՝ 30
29/05 այո՝ 122, ոչ՝ 438, անվավեր՝ 34
29/06 այո՝ 162, ոչ՝ 346
29/07 այո՝ 232, ոչ՝ 413
29/14 այո՝ 157, ոչ՝ 470, անվավեր՝ 46
29/32 այո՝ 232, ոչ՝ 413
31/09 այո՝ 144, ոչ՝ 229