Անկարայում անհրաժեշտ են համարում Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների անհապաղ չեղյալ համարումը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն
«Տնտեսությունն ու առևտուրը միշտ հատուկ տեղ են զբաղեցրել մեր երկկողմ հարաբերություններում: Ճիշտ չենք համարում այդ ցավալի դեպքի պատճառով վնաս հասցնել մեր հարաբերություններին, որոնք երկարատև ջանքերի արդյունքում ամուր հիմք են ձեռք բերել»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ նախկինում 2 պետությունները գիտակցում էին, որ առևտրատնտեսական հարաբերությունները չպետք է ենթարկվեն քաղաքական տարաձայնությունների ազդեցությանը: Նա նաև հավելել է, որ «լարվածության սրման փոխարեն` անհրաժեշտ է սառնասրտորեն և որքան հնարավոր է արագ հաղթահարել այդ շրջանն ու կրկին վերադառնալ նախկին բարեկամական հարաբերություններին»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան