Ամփոփվել է ՀՀ և Բելառուսի ՊՆ-ների միջև 2015թ. համագործակցության պլանի իրականացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին Մինսկում կայացած երկկողմ հանդիպմանը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն ամփոփել է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2015թ. համագործակցության պլանի իրականացումը և քննարկման ու վերջնական համաձայնեցումից հետո ստորագրել է 2016թ. երկկողմ աշխատանքային պլանի նախագիծը:

Նշված փաստաթուղթը կհաստատվի ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարներների կողմից դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում:




Լրահոս