Armenian text to speach

ԲՀԿ-ականներն ապացուցեցին, որ Հովիկ Աբրահամյանը պետք է հովանավորի իրենց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երեկ՝ խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, ապացուցեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իզուր չի հովանավորում իրենց կուսակցությանը: ԲՀԿ-ն բյուջեի նախագծին միահամուռ կողմ քվեարկելով՝ հաստատեց, որ իրենց կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի հուսալի հենարանն է խորհրդարանում: Ուշագրավ է այն փաստը, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, որի ներկայացուցիչները չեն բացառում անգամ, որ առաջիկայում ՀՀԿ-ի հետ կարող են իշխող կոալիցիա կազմել, միեւնույն է, բյուջեի նախագծի քվեարկությանը չմասնակցեցին:

Դիտարժան էր նաեւ այն, որ ԱԺ «քոչարյանական» թիմը՝ պաշտոնապես ԲՀԿ խմակցության անդամ հանդիսացող Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը եւ Վահե Հովհաննիսյանը,  «ձեռնպահ» քվեարկեցին Հովիկ Աբրահամյանի կառավարության բյուջեի նախագծին: Այսպիսով՝ բյուջեն ընդունվեց 97 կողմ, 12 դեմ եւ 3 ձեռնպահ արդյունքներով: Ի դեպ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւս կողմ քվեարկեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս