Համաշխարհային բանկը Հայաստանին 50 մլն դոլար բյուջետային աջակցության վարկ է տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ:

«Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, զարգացման քաղաքականության աղյուսակով սահմանված թիրախային նախապայմանների կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել և իրականացվել են համապատասխան գործողություններ և աշխատանքներ, որոնք ամբողջովին ընդունելի են եղել Համաշխարհային բանկի կողմից, և այդ աշխատանքների կատարմամբ պայմանավորված` բանկը ծրագրի երրորդ փուլի շրջանակում պատրաստ է Հայաստանին բյուջետային աջակցության վարկ տրամադրել:

Ֆինանսավորման նպատակն է՝ օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:




Լրահոս