Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կազմել է 485.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.21 դրամ (աճել է 2.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 736.64 դրամ (աճել է 6.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.01 դրամ (աճել է 0,01 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 222.62 դրամ, ոսկին՝ 16,864.49 դրամ, պլատինը՝ 13,338.71 դրամ:




Լրահոս