Փարիզի ահաբեկչությունների կազմակերպչի սմարթֆոնում Բիրմինգհեմի լուսանկարներ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի սմարթֆոնում հատուկ օպերացիայի արդյունքում հայտնաբերել են անգլիական Բիրհինգհեմի լուսանկարներ, փոխանցում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը կարող էր իսլամիստների հաջորդ թիրախը դառնալ ահաբեկչությունների համար: Ընդ որում, չի բացառվում նաև այն վարկածը, որ լուսանկարներն արել է հենց ինքը՝ Աբաուդը, ով մեկնել էր Բիրմինգհեմ դեռևս Փարիզի ահաբեկչություններից առաջ:

The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն՝ Աբաուդի հետ կապի մեջ կասկածվող մի քանի մարդ է գտնվում Բիրգինհեմում: Ինչպես նաև քաղաքում ահաբեկչական խմբավորման մի քանի ճյուղ է հայտնաբերվել:

Ավելի վաղ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն»-ը սպառնալիք է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար: Դեկտեմբերի 2-ին երկրի խորհրդարանը հաստատել էր Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ մասնակցությունը Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս