Հարբած երիտասարդը ծեծել է 50-ամյա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 2-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող մի երիտասարդ իրենց ծեծի է ենթարկել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 00.30-ին, 51-ամյա Նելլի Գ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 00.20-ին Բագրատունյաց եւ Չեխովի փողոցների  խաչմերուկում, գումարային  հարցերի շուրջ վիճել է Օլյայի հետ, որի ժամանակ իրենց է մոտեցել 21-ամյա Էդուարդ Կ.-ն, միջամտել վեճին եւ բռունցքներով հարվածներ հասցրել իր դեմքին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը, ժամը 00.40-ին, Էդուարդ Կ.-ն նշված խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս