«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական գերատեսչություններում այս օրերին ծանր հաշվարկների մեջ են։ Ավանդական տարեվերջյան պարգևավճարների փողերն են հաշվում՝ ում, ինչքան։ Այս տարի հաստատ չեն կրկնվելու նախորդ տարիների ճոխ զամբյուղները և 13-րդ աշխատավարձը։ Գերատեսչությունների ղեկավարները փորձելու են ընդամենը սիմվոլիկ գումարներով «չփչացնել» ենթակաների տոնը։ Ի դեպ, Աժ-ում, ըստ լուրերի, այս տարի ընդհանրապես պարգևավճարներ չեն լինելու, իսկ գործարարները «թարգել» են նախկին ավանդույթը՝ իրենց արտադրանքից գործընկերներին ամանորյա զամբյուղներ նվիրելու սովորույթը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։