ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու եւ բնակարանաշինական ծրագիրը ամբողջացնելու նպատակով այս շաբաթ “Օգնիր եղբորդ” նախաձեռնությունը 4 մլն դրամի փոխանցում է կատարել “Քաշաթաղ” հիմնադրամին: Հիշեցնենք, որ դեռեւս 2012-ի հոկտեմբերին “Օգնիր եղբորդ” նախաձեռնության կողմից 5 մլն դրամի փոխանցում էր կատարվել “Քաշաթաղ” հիմնադրամին, ինչպես նաեւ եւս 4 մլն դրամ` մարտի 5-ին։
Նախաձեռնությունը շարունակում է նաեւ պարենային օգնություն տրամադրել Հայաստանում եւ Արցախում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Աջակցության ծրագրերի շրջանակներում վերջին օրերին նախաձեռնության կողմից Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է շուրջ 50 պարենային ծանրոց:
“Օգնիր եղբորդ” նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարեւոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։