Հարգելի գործընկերներ.
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Իրապես չափազանց կարևոր եմ համարում ազատ ու անկախ լրատվամիջոցների գոյությունը մեր երկրում: Անփոխարինելի է լրատվամիջոցների վերահսկողությունը քաղաքական գործիչների ու գործընթացների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի նկատմամբ: Քաղաքակիրթ կենսակերպի ապահովման հիմնական գրավականներից մեկը հենց խոսքի ազատությունն ու ազատ մամուլի առկայությունն է:
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության անունից շնորհավորում եմ բոլոր լրագրողներին, մաղթում եմ առողջություն, երջանկություն, մեծ բարիքներ, հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ ու արժանավայել վարձատրություն ձեր աշխատանքի դիմաց:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան