ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին Ինդոնեզիայում հնարավոր ահաբեկչությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ-ն Ինդոնեզիա ուղևորվող ռուս քաղաքացիներին խորհուրդ է տվել զգոն լինել և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց. փոխանցում է Lifenews-ը:

Բացի այդ` խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության` չլքել հսկվող առողջարանները:

ՌԴ ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածել՝ կապված Ինդոնեզիայում ահաբեկչական սպառնալիքի սրման հետ:

Արտակարգ իրավիճակների դեպքում ՌԴ քաղաքացիները պետք է դիմեն Ինդոնեզիայում ՌԴ դեսպանատուն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրել էր Թուրքիա և Եգիպտոս ավիահաղորդակցությունը, այդ երկրներին կփոխարինեն՝ Մարոկկոն, Իսպանիան, Թունիսը, Հունաստանը, ինչպես նաև Ղրղզստանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս