«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասնակիցները շարունակում են մարզային հանդիպումները: Այսօր Վանաձորում ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել:
«Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարեց, որ Վանաձորի քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցների կողմից ընտրողների վրա ճնշումներ են եղել, որից հետո մի շարք վանաձորցիներ վիճաբանության մեջ մտան ակցիայի կազմակերպիչների հետ:
Քաշքշուկ է տեղի ունեցել վանաձորցի երիտասարդների ու «Նոր Հայաստանի» մասնակիցների միջեւ: Այս ամենը տևել է մոտ տասը րոպե, որից հետո իրավիճակը հանդարտեցրել են ոստիկանները: