Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 760.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում եւ հաշվարկվել է 1.34մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 27.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման համար հաշվարկվել է 835.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 10.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ 3 ցանց, 50 հատ ,սիգե, 35 հատ “կարաս” տեսակի ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է ,Գավառի մանկատունե եւ “Սեւանի հոգեբուժական հիվանդանոց” ՓԲԸ:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 345.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 834.0հազ.դր. գումար: