ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ԱՄՆ ՕՐԻՆՋ ԿՈՄՍՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեք անհայտ անձ կողոպտել է Միացյալ Նահանգների Օրինջ կոմսության Քառասուն նահատակների հայկական եկեղեցին:
Տարածքը վերահսկող Սանտա Անայի ոստիկանությունը փնտրում է երեք կասակածյալների: Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն` կողոպտիչները կոտրել են եկեղեցու կողքի դուռը և գողացել մոտ 15 հազար ԱՄՆ դոլար պարունակող չհրկիզվող պահարանը:
 
Կասկածյալներին տեսել են Սեդան մակնիշի նոր մոդելի մեքենայով փախուստի դիմելիս: Նրանք երեսունից քառասուն տարեկան միջին տարիքի տղամարիկ են, երկուսը` սպիտակամորթ, երրորդը` հավանաբար լատինաամերիկացի է:
 
Սանտա Անայի հետախույզները ենթադրում են, որ կասկածյալները կարող են ներգրավված լինել տարածքում տեղի ունեցած ևս չորս կողոպուտների մեջ:
Այս մասին հայտնում է “Արմենպրես”-ը:




Լրահոս