Շիրակի ֆուտբոլիստները պարգեվատրվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի առաջնության 41-րդ տուրի շրջանակներում “Շիրակը” Գյումրիում հյուրընկալել էր Կապանի “Գանձասարին”: “Շիրակը” նախորդ տուրում “Փյունիկին” հաղթելուց հետո արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը, իսկ “Գանձասարը” դեռևս պայքարում էր երրորդ տեղը զբաղեցնելու համար: Համառ և անզիջում պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Խաղից հետո տեղի ունեցավ նաև “Շիրակի” ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՖՖ Գործկոմի անդամները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը “Շիրակ” ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին հանձնեց ոսկե մեդալները: Չեմպիոնական գավաթը “Շիրակի” ավագ Տիգրան Դավթյանին հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ավելացնենք, որ “Շիրակը” 14 տարվա ընդմիջումից հետո իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:




Լրահոս