Հունվարի 1-ին, ժամը 13.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.52-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Գ. (1973թ. ծնված), Ս. (2004թ. ծնված), Ա. (2006թ. ծնված) Բ.-ները և Լ. Բ.-ը (1976 թ. ծնված):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: