Ստավանգերի շախմատային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կպայքարի Վան Հաոյի հետ: Այսօր տեղի կունենան նաև Սվիդլեր-Տոպալով, Կարյակին-Նակամուրա, Ռաջաբով-Անանդ, Համեր-Կարլսեն պարտիաները:
Նշենք, որ 6-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր, նույնքան ունի Նակամուրան, նրանց կես միավորով գերազանցում է Կարլսենը, իսկ 4.5 միավորով՝ միանձնյա առաջատարը Կարյակինն է: