Հարձակվող Ալեսիո Չերչին մոտ է «Միլան»-ից՝ «Ջենոա» տեղափոխվելուն, հաղորդում է Football Itala-ն:
Հաղորդվում է, որ ակումբները պայմանավորվել են 6-ամսա վարձակալության հարցում: Տրանսֆերն իրականացնելու համար մնացել է ստանալ ֆուտբոլիստի համաձայնությունը:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Չերչին մասնակցել է Սերիա Ա-ի 12 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: