![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/ac1c2e99-7866-4004-8fc3-5b32897ea638.jpg)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումների շրջանակում հատուկ մանուկների համար կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր: Հանրապետության հրապարակում անցկացված «Քե՛զ, փոքրիկ» խորագրով միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել մանկական համույթներ, փոքրիկ կատարողներ:
Երեխաներին ողջունել են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներն ու ծաղրածուները: Առաջին անգամ Երևանում իր հնարքներն է ցուցադրելՎրաստանից ժամանած հատուկ հյուրը` հրաշագործությունների օսկարի դափնեկիր, մոգության արքա, աճպարար Գիա Պարադաշվիլին: Հանդիսատես երեխաները իրենց ծնողների հետ անմիջական մասնակիցն են դարձել տոնախմբության:
Նշենք, որ Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է նախատեսված նաև հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ և հունվարի 13-ին` ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն