Երեք ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորյա տոներից հետո «Արարատը» սկսեց հիմնական նախապատրաստական փուլը: Հունվարի 9-ին մեր թիմը երկկողմանի հանդիպում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում նախատեսված են երկու արտասահմանյան հավաքներ: Առաջինը կկայանա հունվարի 25-ից փետրվարի 5-ը Սոչիում, իսկ երկրորդը` փետրվարի 14-ից 24-ը ԱՄՆ-ում:

Երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը Լևոն Մինասյանի, Հայկ Չիլինգարյանի և Արեգ Ազատյանի հետ: Հավանական է, որ իրենց ելույթները մեր թիմում չեն շարունակի Բրայան դե լա Ֆուենտեն և Զավեն Բուլուտը:




Լրահոս