Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Լիոնել Մեսսիի` հինգերորդ «Ոսկե գնդակ» ստանալուն: Վերջինս առաջ էր անցել Կրիշտիանու Ռոնալդուին և թիմակից Նեյմարին:
«Ես շատ երջանիկ եմ, չնայած գիտեինք, որ հենց նա է ստանալու մրցանակը, քանի որ նախորդ տարի մեծ աշխատանք էր կատարել: Սա ապացույցն է այն բանի, որ նա պատմության մեծագույն ֆուտբոլիստներից է», – ասել է մարզիչը: