«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկութւուններով՝ առանձնակի լարվել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նրա տեղակալ, Երևանի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները։ Ասում են, թե վերջինս տարեվերջին մեկնել է արձակուրդ, և դատախազությունում սպասում էին, որ այլևս չի վերադառնա, սակայն եկել է, թեև ապագան մշուշոտ է։ Մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանը մեկուսացրել է իր ախոյանին՝ այլևս որևէ գործ չի մակագրում։
Դատախազի տեղակալն այնքան է նեղսրտել, որ հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, փորձել է դարդերը պատմել իր վաղեմի հովանավորին։ Բադալյանի պաշտոնանկության մասին վաղուցվանից է խոսվում, դրա համար Կոստանյանը հող էր նախապատրաստել նրա թիմի մի շարք ներկայացուցիչների պաշտոնանկությունների միջոցով։ Ամենաաղմկահարույցն ավագ դատախազ, նախկինում Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանի պաշտոնանկությունն էր՝ «սեփական դիմումի համաձայն»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։