Գերմանիան կմասնակցի Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը. Գերմանիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան կարևորում է ԵԱՀԿ գործունեությունը՝ երկխոսության և վստահության ստեղծման հարցում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ դարձան գերմանացի զբոսաշրջիկներ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ: Նա նաև  ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:

«Ստամբուլի ահաբեկչությունը, Մերձավոր Արևելքի ճգնաժամն ու Ուկրաինայի կոնֆլիկտը ցույց են տալիս, որ Գերմանիան իր վրա է վերցրել ԵԱՀԿ-ում նախագահությունը: Համոզված եմ, որ այս պահին մեր կարիքն ունեն ԵԱՀԿ-ում՝ երկխոսության և վստահության ստեղծման համար»,-նշել է Շտայնմայերը:

«Մենք կմասնակցենք նաև Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը և կակտիվացնենք ԵԱՀԿ առաքելության աշխատանքը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հունվարի 1-ին ԵԱՀԿ նախագահությունը Սերբիայից անցել է Գերմանիային:




Լրահոս